ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իրանը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից. Մասուդ Փեզեշքյան

Իրանը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից. Մասուդ Փեզեշքյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Օմանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել է. Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Օման այցելած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Օմանի հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հավելել է. «Մենք չենք ընդունի նրանց այն պահանջը, որ դուք պետք է դադարեցնեք ուրանի հարստացումը, և սա Իսլամական Հանրապետության վարչակազմի հպարտությունն ու ջանքերի արդյունքն է»։

Մասուդ Փեզեշքյանը հավելել է. «Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է համոզվել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա ըստ մեր համոզմունքի, և Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից տրված ֆեթվայի հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք »։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, պատասխանելով Իրան-ԱՄՆ բանակցություններում Օմանի միջնորդության վերաբերյալ իր կարծիքի մասին հարցին, նաև ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը միշտ ընդգծում է Օմանի միջնորդության դերը: Այս միջնորդության շնորհիվ մենք կարողացանք շարժվել մեր նպատակներին հասնելու ուղղությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանի սուլթանին և այդ երկրի արտաքին գործերի նախարարին՝ գործադրած լայնածավալ ջանքերի համար»:

 

  • Կիսվել: