երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Իրանի իշխանություններն ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունն ապստամբների ահաբեկչական գործողություններին. արտգործնախարար

Իրանի իշխանություններն ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունն ապստամբների ահաբեկչական գործողություններին. արտգործնախարար

Իրանի իշխանություններն ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունն ապստամբների ահաբեկչական գործողություններին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Իրանը պատրաստ է թե՛ պատերազմի, թե՛ երկխոսության», - շեշտել է Իրանի արտգործնախարարը պետական ​​հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ղեկավարները նրան զանգել են բանակցությունների համար:

Նախարարը նշել է, որ երկրում իրավիճակը վերահսկողության տակ է, չնայած շարունակվող անկարգություններին։

«Արևմտյան երկրներն, ահաբեկիչներին դատապարտելու փոխարեն, դատապարտում են մեր ոստիկանությանը։ Նրանք չկարողացան դատապարտել Գազայի հատվածում ավելի քան 70,000 մարդու ցեղասպանությունը և ավելի քան 1000 Իրանի քաղաքացու մահը ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքով, սակայն այսօր նրանք աջակցում են Իրանում ահաբեկիչներին», - ընդգծել է Արաղչին։

  • Կիսվել: