Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է այն պնդումները, թե Իրանը զենք է մատակարարել Եմենին
Արձագանքելով Եմենի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցին ՝ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եմենում սաուդյան կոալիցիայի ագրեսորներին զենք մատակարարողների կողքին Իրանի անունը դնելը անհիմն է, գրում է parstoday.com-ը:
Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցն անտեսել է Եմենի քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում ԻԻՀ առանցքային դերն ու աջակցությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է . «Այս հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ն և որոշ արևմտյան երկրներ, այդ թվում ՝ Կանադան զենք են վաճառում սաուդյան կոալիցիային»:
Խաթիբզադեն հավելել է. «Դառը իրողություն է, որ զենքի շահութաբեր վաճառքի պատճառով, այս երկրներն անտեսել են իրենց միջազգային և բարոյական պարտավորությունները և նրանց արտադրած զենքերն օգտագործվում են Եմենի ժողովրդին սպանելու և երկրի ենթակառուցվածքները ոչնչացնելու համար: Սաուդյան կոալիցիան մարդկությանը սպառնացող մարդասիրական ամենամեծ աղետն է»: