երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Եգիպտոս և Լիբանան

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Եգիպտոս և Լիբանան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Եգիպտոս և Լիբանան՝ տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ քննարկելու համար: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Պարոն Արաղչիի այցը Եգիպտոս և Լիբանան նախատեսված են երկուշաբթի և երեքշաբթի օրերին, որոնց ընթացքում նա կհանդիպի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և բանակցություններ կվարի տարածաշրջանային հարցերի և երկկողմ հարաբերությունների շուրջ»:

Իրանի արտաքին գործերի նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ նաև նշվում է, որ  պաղեստինյան հարցը կլինի բանակցությունների թեմաներից մեկը։

  • Կիսվել: