շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 12-ին Քաբուլում չինացի դիվանագետների և գործարարների համար նախատեսված հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը:

Այդ մասին տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Հաղորդվում է, որ ԻՊ-ի ներկայացուցիչները հրապարակել են հարձակվողների լուսանկարները և հայտարարել հարձակման երեք տասնյակ զոհերի մասին։ «Թալիբան»-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին հաղորդել էին Շաhրինաուի շրջանում գտնվող հյուրանոցի վրա հարձակման մասին: Նրանք նշել էին, որ հարձակման ժամանակ երեք կասկածյալ Է սպանվել, հյուրանոցի ոչ մի օտարերկրյա հյուր չի զոհվել, սակայն մի քանիսը վնասվածքներ են ստացել՝ ցատկելով բարձրությունից։

  • Կիսվել: