չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած ընտրանին 82:62 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը, ով հանդիպումն ավարտեց 14 միավոր, 7 ռեբաունդ և 3 փոխանցում ցուցանիշներով։

Թիմի ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Միքայել Նշանյանն էր, որը գրանցեց 22 միավոր։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ։

  • Կիսվել: