չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ГАЗель»-ը․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևան

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ГАЗель»-ը․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևան

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Էրիկ Ա․-ն, ուղևոր 35-ամյա Մելսիդա Հ․-ն և «ГАЗель»-ի ուղևոր 26-ամյա Գրիգոր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից Էրիկ Ա․-ն ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հերմինե Աղամալյանը և Արեն Աղամիրյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի և բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: