Ծառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 10 ժամ տևած քննչական գործողությունը առերեսումն էր Իրանի քաղաքացու հետ։ Ծառուկյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրանցու տված ցուցմունքների մեծ մասը սուտ էր։
Փաստաբանները նշեցին, որ հարցեր ունեին Իրանի քաղաքացուն, հարցերը, սակայն չեն ավարտվել. «Փորձում էինք մանրակրկիտ այն հարցերը տալ, որոնք վարույթն իրականացնող մարմինը չէր էլ տվել։ Հիմք էին ընդունել միայն նրանց դատարկ հայտարարությունները, թե իբրև Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Սակայն բոլոր փաստերը հաստատում են, որ իրենք էին Ծառուկյանից գումար հափշտակել»։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ վաղն առերեսումը կամ կշարունակվի նույն անձի հետ, կամ հնարավոր է՝ այլ անձանց հետ տեղի ունենան առերեսումները։



