երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հուսով ենք, որ ուղղաթիռի ուղեւորները ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում․ ՌԴ ԱԳՆ

Հուսով ենք, որ ուղղաթիռի ուղեւորները ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնմանը։

Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող կորած ուղղաթիռի որոնման և կատարվածի պատճառների հետաքննության համար։

Հուսով ենք, որ ուղղաթիռի ուղեւորները ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: