Հրդեհ ԱԹՍ-ների հարձակումից հետո՝ Մոսկվայում Կապոտնայի նավթավերամշակման գործարանում
Մոսկվայում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կապոտնայի նավթավերամշակման գործարանում: Ակս մասին սոցցանցի իր էջում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Նա հայտնել է, որ տուժածներ չկան։
Բացի դրանից՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում: Հայտնի չէ, սակայն, թե արդյոք հրդեհը կապվա՞ծ է Մոսկվայի վրա դրոնների հարձակման հետ, թե՞ ոչ:
Հավելենք, որ Reuters-ը, անդրադառնալով թեմային, հիշեցրել է, որ մայիսի կեսերին Կապոտնեի նավթավերամշակման գործարանն արդեն հարձակման էր ենթարկվել դադարեցրել է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներով։



