երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին

Նոյեմբերի 2-ին իրանա-ադրբեջանական պետական սահմանին զինված միջադեպ է գրանցվել. սահմանախախտ է վնասազերծվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում։ Ծառայություն իրականացնող սահմանապահ պարեկը նկատել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից դեպի Ադրբեջան շարժվող մի խումբ անձանց, որոնք փորձել են ապօրինի հատել պետական սահմանը։

Ուղեկալն անհապաղ բերվել է բարձր պատրաստվածության, տարածքը շրջափակվել է, և սահմանախախտներին կանգ առնելու հրաման է տրվել։

Օրինախախտների հետապնդման ընթացքում ադրբեջանցի սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, սակայն սահմանը հատողներից մեկը չի ենթարկվել օրինական պահանջներին, ցույց է տվել զինված դիմադրություն և կրակ բացել զինծառայողների ուղղությամբ։
Ադրբեջանի սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով զինված օրինախախտը վնասազերծվել սպանվել է։

  • Կիսվել: