երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանին են ներկայացրել իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը՝ մի շարք խնդիրների վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանին են ներկայացրել իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը՝ մի շարք խնդիրների վերաբերյալ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումներին ու խնդիրներին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։

Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։

  • Կիսվել: