երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Անսպասելի եռյակ․ սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը

Անսպասելի եռյակ․ սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը

Անգլիայի Պրեմիեր լիգայում ավարտվել են իններորդ տուրի գրեթե բոլոր հանդիպումները։ Դրանց արդյունքներով Opta-ի սուպերհամակարգիչը գնահատել է չեմպիոնական տիտղոսի հավակնորդների շանսերը, գրում է armsport.am-ը: 

Տիտղոսային մրցավազքի գլխավոր ֆավորիտ է համարվում գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։ «Լիվերպուլի» նկատմամբ արտագնա հաղթանակից (1-0) հետո «զինագործների» չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է 68,2 տոկոս։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է. «քաղաքայինների» շանսերը գնահատվում են 18,9 տոկոս։ Լավագույն եռյակը 6,9 տոկոսով եզրափակում է «Բրայթոնը»։

Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև «Լիվերպուլը» (3,1%) և Լոնդոնի «Չելսին» (1,4%)։

Նշենք, որ «Արսենալը» 24 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդողին գերազանցելով 3 միավորով։

  • Կիսվել: