ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար. CENTCOM

Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար. CENTCOM

Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հերքել էր Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունները, իսկ Իրանի ռազմական հրամանատարության շտաբը հայտարարել էր ծովային այդ ուղու երթևեկության դադարեցման մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել երկու նավի, որոնք փորձում էին անցնել նեղուցով՝ Իրանի կողմից նեղուցի փակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Իրանական բանակի շտաբում պարզաբանել էին, որ նեղուցը փակվել է ի պատասխան Իրանի տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի նոր հարվածների։

  • Կիսվել: