կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 249 ԱԹՍ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն

ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 249 ԱԹՍ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն

Ռուսաստանի ՀՕՊ տագնապի համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 249 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գիշերը՝ հունիսի 13-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հունիսի 14-ի Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 249 ուկրաինական անօդաչու թռչող սարք»:
Հաղորդվում է նաևմ որ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Վլադիմիրի, Աստրախանի, Տվերի, Յարոսլավլի, Կոստրոմայի մարզերի, Ղրիմի և Ազովի ծովի վրա։

  • Կիսվել: