ՀՕՊ-ը 30 ԱԹՍ է խոցել Բելգորոդի և Վորոնեժի մարզերում. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի շրջանում և մեկը Վորոնեժի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել ու ոչնչացվել է 29 ԱԹՍ Բելգորոդի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ Վորոնեժի մարզում», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: