Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության
Իրանը հարված է հասցրել Խաիմ Վեյցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտին, որը գտնվում է Իսրայելի Ռեհովոտ քաղաքում՝ Թել Ավիվից հարավ-արևելք՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
New York Times թերթը, վկայակոչելով լուսանկարները, ավելի վաղ հայտնել էր, որ Վեյցմանի անվան ինստիտուտը վնասներ է կրել կիրակի երեկոյան Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների հետևանքով։
«Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է իրանական հրթիռը հարվածում Վեյցմանի ինստիտուտին։ Հարվածը, ըստ ամենայնի, Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության պատասխանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թերթի տեղեկություններով՝ Վեյցմանի անվան գիտահետազոտական ինստիտուտը Իսրայելի կարևորագույն գիտական կենտրոններից է: