Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Հանրապետության տարածքում 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևանում հունիսի 15-ին, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։