«Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին
Այսօր՝ հունիսի 15-ի գիշերը, կայացել է ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի առաջնության բացման հանդիպումը, որում մրցել են եգիպտական «Ալ Ահլի»-ն և ամերիկյան «Ինտեր Մայամի»-ն։
Թիմերը հանդիպել են «Հարդ Ռոք» մարզադաշտում (Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ): Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
Նշենք, որ «Ինտեր Մայամի»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը խաղադաշտում անցկացրել են բոլոր 90 րոպեները։
Այսպիսով, «Ինտեր Մայամի»-ն և «Ալ-Ահլի»-ն ակումբային Աշխարհի առաջնության ընթացիկ մրցաշարում վաստակել են մեկական միավոր։