կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Երևանի «Մետաքս» թաղամասում հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են

Երևանի «Մետաքս» թաղամասում հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են

Հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծառի ընկենելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։

  • Կիսվել: