Հոլանդիա անվանումն ասոցացվում է պոռնկության և թմրանյութերի հետ. Համոզված են Ամստերդամում
Նիդեռլանդների իշխանությունները որոշել են հրաժարվել երկրի տարածված անունից՝ «Հոլանդիայից», քանի որ Ամստերդամում համոզված են, որ այն ասոցացվում է պոռնկության և թմրանյութերի հետ, տեղեկացնում է ruposters.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Հոլանդիա անունից հրաժարումը կատարվում է ազգային իմիջի թարմացման շրջանակներում:
Նշվում է, որ «Նիդեռլանդներ» անվանումը հաստատելու ուղղությամբ առաջին քայլը կլինի դրա ակտիվ կիրառումը Տոկիոյի օլիմպիական խաղերում և «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։ Երկու միջոցառումն էլ 2020 թվականին են։ Որոշվել է նաև հրաժարվել ֆուտբոլի ազգային հավաքականի «Հոլանդական» անվանումից։ Նիդեռլանդների 12 նահանգից 2-ի անունը «Հոլանդիա» է։ Երբեմն այդ անվանումը սխալմամբ օգտագործվում է ամբողջ թագավարության հետ կապված։