Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի. Նարիշկին
Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հասկանալի է, որ այն բարդ է, ընտրություններն էլ, այսպես ասած, ոչ դյուրին են անցել, արդյունքները հարաբերական են և որոշակի առումով կասկածելի։ Այնպես որ, նման շատ, ես կասեի, աշխույժ քաղաքական գործընթացները կշարունակվեն», - նշել է Նարիշկինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։



