Հարավային Կովկասում խաղաղությունը ժողովուրդների բուն շահերից է բխում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը բխում են ժողովուրդների բուն շահերից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիճն:
Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով հայտարարության ժամանակ, մասնավորապես, ասել է. «Ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը լիովին բխնում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների բուն շահերից»: