հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ստորագրել են համագործակցության հուշագիր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունում։

«Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի ծրագրերը։ Ղեկավարներն ստորագրել են համագործակցության հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և Անկախ պետությունների համագործակցության  անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի միջև», - գրված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ Թասմաղամբետովը Սիսոևին է հանձնել  պարգև՝ ՀԱՊԿ II աստիճանի Պատվո նշան:

  • Կիսվել: