Իսկական ջենթլմեն․ Ֆլիկը՝ Անչելոտիի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Էսպանյոլի» հետ Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում բարձր է գնահատել Կառլո Անչելոտիին, որը շուտով կհեռանա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը, գրում է armsport.am-ը:
«Նա անհավանական աշխատանք է կատարել «Ռեալ Մադրիդում» և մեծ հաջողությունների հասել։ Նա իսկական ջենթլմեն է, աշխարհի լավագույն և ամենահաջողակ մարզիչներից մեկը։
Մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Նա կմիանա հիանալի թիմի և կկարողանա շարունակել իր հաջողության ուղին Բրազիլիայի ազգային հավաքականի հետ», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մրցաշրջանի ավարտին մնացել է երեք տուր, և կատալոնացիները գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը (82 միավոր), մինչդեռ «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ տեղը (75 միավոր):