Լավրովն ու Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ-ի կարողությունների հզորացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը
Ապրիլի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ:
Կողմերը քննարկել են կազմակերպության կարողությունների հզորացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։