հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Սրբազան պայքար»-ի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն

«Սրբազան պայքար»-ի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն

Քիչ առաջ Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում են «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Ներքին գործերի նախարարությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 3 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,–հայտնեցին ՆԳՆ–ից:

Թարմացում. այս պահին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
 
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սրբազան պայքարի երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը: 

  • Կիսվել: