ՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով բանակցություններին վերադառննալու պատրաստակամություն է հայտնել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ:
Տելեգրամյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին՝ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար»:
ՀԱՄԱՍ-ը, սակայն, ընդգծել է նաև, որ պարտադիր պայման է համարում «անկլավում մշտական հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը»: