Գրողը տանի, ի՞նչ է անում Զելենսկին Հարավային Աֆրիկայում. Թրամփը հիշել է Ուկրաինայի նախագահի այցը աֆրիկյան երկիր
Սպիտակ տանը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս այցով աֆրիկյան երկրներից մեկում էր։
«Ես զանգահարեցի Զելենսկուն և ինձ ասացին, որ նա Հարավային Աֆրիկայում է։ Ես հարցրի. «Գրողը տանի, ի՞նչ է նա անում Հարավային Աֆրիկայում», -նշել է Թրամփը։
Ռամաֆոսան ծիծաղել է և պատասխանել. «Նա մեզ հետ հանդիպման էր»։
Թրամփը հավելել է, որ «Միացյալ Նահանգները փորձում է կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերությունները»։
«Երեկ չէ առաջին օրը ես 2,5 ժամ խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դա արյունալի սպանդ է։ Ամեն շաբաթ 5000 մարդ է մահանում։ Շաբաթական 5000 զինվոր։ Չհաշված քաղաքներում և գյուղերում զոհվող մարդկանց։ Ահա թե ինչու ենք փորձում օգնել։ Դա մեզ չի վերաբերում։ Նրանք մեր մարդիկ չեն», -ասել է նա:
Ռամաֆոսան էլ նշել է. «Հիշում եք, երբ նախագահ Զելենսկին եկավ Հարավային Աֆրիկա, այդ ժամանակ ես խոսեցի ձեզ հետ։ Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ պետք է առաջ մղենք խաղաղության գաղափարը, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ։ Մենք բավականին երկար ժամանակ ներգրավված ենք ուկրաինառուսական հարաբերություններում, ուստի կարող եմ հիշել միայն երեխաների փոխանակումը (...), և ձեր ձեռնարկած քայլերը: Մենք լիովին աջակցում ենք, կցանկանայինք տեսնել այս պատերազմի ավարտը»։
Տեսանյութը՝ այստեղ: