Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Կիրակի օրը Ղրիմի լցակայաններում վառելիքի բացթողումը դադարեցվել է, բացառություն է արվում միայն պետական ծառայությունների համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 9:00-ից Ղրիմի լցակայաններում դադարեցվել է վառելիքի բացթողումը ինչպես կանխիկ և անկանխիկ հաշվարկով, այնպես էլ կտրոններով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար»,- գրել է Ակսյոնովը։
Նրա խոսքով՝ վառելիք կտրամադրվի միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը։
«Հանրապետության վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված բոլոր հետագա որոշումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- հավելել է Ակսյոնովը։



