կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ղրղզստանը Տաջիկստանի հետ քննարկել է սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման հարցը

Ղրղզստանը Տաջիկստանի հետ քննարկել է սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման հարցը

Ղրղզստանի և Տաջիկստանի տեղագրական խմբերի ներկայացուցիչները քննարկել են սահմանային գծի նկարագրությունն այն հատվածներում, որոնք մնում են չբաժանված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։

«Ձեռք բերված համաձայնությանը համապատասխան՝ 2024 թվականի օգոստոսի 11-ից մինչև 17-ը Ղրղզստանի Հանրապետության Բատկենի շրջանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային խմբերի և իրավական հարցերով աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը ղրղզատաջիկական պետական ​​սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հանրապետությունների ներկայացուցիչները կշարունակեն մնացած հատվածների նկարագրումը հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Տաջիկստանում։

  • Կիսվել: