երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ղարաբաղում մարտերն այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ անձնակազմն էր հաճախ ստիպված պատսպարվել. ԿԽՄԿ ղեկավար

Ղարաբաղում մարտերն այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ անձնակազմն էր հաճախ ստիպված պատսպարվել. ԿԽՄԿ ղեկավար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը CNN-ին հայտնել է, որ մարտերն այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ շփման գծի մոտ աշխատող անձնակազմն էր հաճախ ստիպված պատսպարվել:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, այլ ենթատեքստեր է արտացոլում աշխարհում. հակամարտությունների միջազգայնացում, որոնք դուրս են գալիս միայն այն կողմերի սահմաններից, որոնք ավանդաբար մասնակցել են հակամարտությանը»,- ասել է Մաուրերը: «Դա վտանգավոր ենթադրության է հանգեցնում շատ հակամարտություններում: Առաջին հայացքից թվում է, թե դրանք դանդաղել են, բայց ներսում իրավիճակը չափազանց փխրուն է մնում: Հասկանալի է, որ իրավիճակի սրման համար շատ քիչ բան է պետք, եւ այդ դինամիկան դժվար է կանգնեցնել»:

Ըստ նրա` «համաճարակը խանգարում էր անձնական շփմումներին, եւ դա, իհարկե, խանգարեց ոչ ֆորմալ դիվանագիտությանը»: «Վիրտուալ դիվանագիտությունը դեռ մշակման փուլում է, բայց դա այն ձեւաչափը չէ, որի դեպքում վստահելի եւ գաղտնի բանակցություններ են հնարավոր»,- նշել է Մաուրերը: Այս ամենը բավականին մռայլ պատկեր է ստեղծում համավարակի մեջտեղում: Լեռնային Ղարաբաղում հակամարտության նման մարմանդ հակամարտությունը սպառնում է վերածվել անտառային հրդեհի, որը լուծման ենթակա չէ, եւ այն վիրուսի նման կարող է արագ տարածվել աշխարհով մեկ` մահացու հետեւանքներով:

  • Կիսվել: