երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Փորձում ենք աջակցել. Անիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման մասին

Փորձում ենք աջակցել. Անիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման մասին

Չափազանց հուզիչ էր այս այցի շրջանակում մեր երեկվա այցն Արագածոտնի մարզ, որտեղ մենք արձանագրեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց, որոնք փորձում են վերականգնել իրենց կյանքը: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:

«Մենք փորձում ենք մեր կողմից աջակցել, օգնել, վերականգնել նրանց կյանքը,- ասաց նա և անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ հավելեց,- այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ապացույց է մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Հայաստանը մեր սրտում է: Մենք երբեք չենք մոռանում և անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար»:

  • Կիսվել: