երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: 

Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին:

Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը նույնն է, ինչ Հայաստանինը:

«Այսինքն՝ մենք չենք կարող համաձայնել այն ամենինը, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին: Եվ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ»,-ասաց Դիմիտրիուն:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս հայտնեց, որ տեղի ունեցողն իր հանգուցալուծումը կգտնի: «Իսկապես անընդունելի է, որ 2025թ մենք քննարկում ենք կամ տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ և պատկեր»,-շեշտեց նա:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով:

 

  • Կիսվել: