ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Գերմանիան 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար

Գերմանիան 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար

Գերմանիան լրացուցիչ մոտ 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հանդիպման արդյունքներով։

«Ուկրաինայի զինված ուժերին աջակցության նշված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո: Գումարը գոյանալու է Բունդեսթագի կողմից արդեն հաստատված միջոցներից»,-նշված է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենք մշակելու հարցում։

 

  • Կիսվել: