կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Գերմանիան 107 մլրդ դոլար է հատկացրել իր զինված ուժերի արդիականացմանը

Գերմանիան 107 մլրդ դոլար է հատկացրել իր զինված ուժերի արդիականացմանը

Գերմանիայի կառավարությունն ու Պահպանողական կուսակցությունը պայմանավորվել են 107 մլրդ դոլար հատկացնել երկրի զինված ուժերի արդիականացմանը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Նշվում է, որ դա թույլ կտա Բեռլինին մի քանի տարում հասնել ՆԱՏՕ-ի երկրների համար անհրաժեշտ՝ պաշտպանությանը հատկացվող ՀՆԱ 2 տոկոս ցուցանիշին: Որոշումն ընդունվել է մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո: Ծրագրվում է ռազմական գնումների համար հիմնադրամ ստեղծել Բունդեսվերում:

Մինչ ուկրաինական կոնֆլիկտի մեկնարկը վերջին 8 տարիներին Գերմանիայի պաշտպանական ծախսերը գտնվել են ՀՆԱ 1.1-1.5 տոկոսի միջակայքում:

  • Կիսվել: