Ծիծեռնակաբերդի հարակից այգում այրվել է խոտածածկ տարածք․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
Ծիծեռնակաբերդի հարակից այգում այրվել է շուրջ 4 000 քմ խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից։
«ՆԳՆ փրկարար ծառայությունից երեք մարտական հաշվարկ է մեկնել։ Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել»,- հայտնեցին ՆԳՆ-ից։