Գերմանիան հերքում է ռուս լրագրողների նկատմամբ «հետապնդումների» մասին՝ Ռուսաստանի ԱԳՆ մեղադրանքները
Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ մեղադրանքներն այն մասին, որ Բեռլինը հետապնդում է Գերմանիայում աշխատող ռուս լրագրողներին, «անհիմն են»։
«Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ լրագրողների նկատմամբ ճնշումներն աճում են, Գերմանիան հավատարիմ է օրենքի գերակայության և մամուլի ազատության սկզբունքներին», - նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ավելի վաղ՝ նույն օրը, Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ կապված Գերմանիայում ռուս լրագրողների ենթադրյալ հետապնդման հետ։ Դեսպանին տեղեկացվել է, որ Ռուսաստանը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել», - հաղորդում է DW-ն։