Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։
«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով մեքենայով մխրճվել է զինվորների շարասյան մեջ», - գործակալությանը հայտնել է տեղական վարչակազմի ներկայացուցիչը:
Ոստիկանությունից լրատվամիջոցին փոխանցել են, որ պայթյունից տուժել է 29 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ Փլուզվել է նաև երկու տան տանիք։