կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Կարեն Խաչանովը հաղթել է Նովակ Ջոկովիչին

Կարեն Խաչանովը հաղթել է Նովակ Ջոկովիչին

Աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Մեծ Բրիտանիայի Հերլինգեմ քաղաքում անցկացված ցուցադրական մրցախաղում  7:6 (7:4), 6:4 հաշվով պարտության է մատնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 25 րոպե։

Խաչանովը նախորդ անգամ Ջոկովիչի հաղթել էր 2018թ․ Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում։

Թենիսիստները պատրաստվում են հունիսի 30-ին մեկնարկելիք Ուիմբլդոնի մրցաշարին։ Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը, Նովակ Ջոկովիչինը՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերը։

 
 

  • Կիսվել: