Գազայում պատերազմական մեքենայի ղեկը գտնվում է Ամերիկայի ձեռքում․ Իրանի նախագահը՝ Սաուդիան Արաբիայում
«Կարևոր է իսլամական երկրների միասնությունը։ Գազայում պատերազմական մեքենայի ղեկը գտնվում է Ամերիկայի ձեռքում, որն էլ խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարը և ընդլայնում պատերազմը: Աշխարհը պետք է տեսնի Ամերիկայի իրական դեմքը»։ Այդ մասին ասել է Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Al Ehbariya-ն։
Մուհամեդ բեն Սալմանն էլ իր հերթին դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և պահանջել անհապաղ հրադադար: