Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հատել է 10 000-ը
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10 022-ի, առնվազն 152 մարդ զոհվել է Հորդանան գետի արևմտյան ափին: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ10 022 զոհերից 4104-ը երեխաներ են, 2641-ը՝ կանայք։ Եվս 25 408 մարդ վիրավորվել է։