հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 521-ի՝ մեկ օրում ավելանալով 34-ով։ Այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն ամենօրյա տեղեկագրում։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 3 442։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 82-ով։ Մահացության ցուցանիշը 44,2% է։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է:

 

  • Կիսվել: