Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 22 հազարի
Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհերի թիվը անկլավում լարվածության սրման սկզբից մոտեցել է 22 հազարի: Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Hadath-ը:
՛՛Այս տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 21822-ի: Նույն ժամանակահատվածում տուժել է 56451 մարդ՛՛,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ նշվում է նար, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդուժի ռմբակոծությունների ժամանակ առնվազն 150 մարդ է զոհվել, առնվազն 286-ը՝ վիրավորվել։