շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ

Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ

Թուրքիայի պետական նավթագազային կորպորացիան (TPAO) պաշտոնապես դարձել է Բուլղարիայի սևծովյան «Khan Tervel Blok 1-26» հանքավայրում նավթի և բնական գազի հետախուզման լիցենզիայի 33 տոկոսի բաժնետերը։ Բուլղարիայի նախարարների խորհուրդը հաստատել է բրիտանական «Shell» նավթագազային ընկերության պատկանող իրավունքների և պարտավորությունների մի մասը թուրքական կողմին փոխանցելու որոշումը, գրում է ermenihaber.am-ը:

Սույն գործարքից հետո ձևավորվել է եռակողմ գործընկերություն, որտեղ «Shell»-ը կունենա 42%, «TPAO»-ն՝ 33%, իսկ ավստրիական նավթագազային «OMV» ընկերությունը՝ 25% մասնաբաժին։

Նշենք, որ հանքավայրը զբաղեցնում է շուրջ 3.800 քմ տարածք և գտնվում է թուրքական «Սաքարյա» գազային հանքավայրին բավականին մոտ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ 5-ամյա լիցենզիայի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նախ սեյսմիկ հետազոտություններ, իսկ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, մեկնարկել հորատման աշխատանքները։

 

  • Կիսվել: