Բարսելոնան հայտարարել է հերթական տրանսֆերի մասին
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է Բելգիայի պատանեկան հավաքականի և «Բրյուգեի» եզրային հարձակվող Ջեսի Բիսիվուի տեղափոխության մասին։ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականը, գրում է armsport.am-ը:
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը բելգիացի վինգերի տրանսֆերի համար վճարել է 8,5 միլիոն եվրո։ Բացի այդ, գործարքի պայմաններով «Բրյուգեն» կստանա ֆուտբոլիստի հնարավոր հետագա վաճառքի 20 տոկոսը։
Նշենք, որ 2023 թվականից ի վեր Բիսիվուն հանդես էր գալիս «Բրյուգեի» պահեստային թիմում՝ «ՆԿՍՏ»-ում (NXT), որը ելույթ է ունենում Բելգիայի երկրորդ դիվիզիոնում։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ խոստումնալից ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 800 հազար եվրո։



