չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գազայի 1,5 միլիոն բնակիչներ տեղահանվել են․ ՄԱԿ

Գազայի 1,5 միլիոն բնակիչներ տեղահանվել են․ ՄԱԿ

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (UNRWA) նոր տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ահա դրա հիմնական կետերից մի քանիսը.

Գազայի հատվածում մոտ 1,5 միլիոն մարդ ներքին տեղահանված է, որոնցից ավելի քան 710,000-ը պատսպարվում են Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության կողմից ղեկավարվող հաստատություններում:

Գերբնակեցումը «առողջության և անվտանգության լուրջ վտանգներ» է ներկայացնում տեղահանված մարդկանց համար, ինչպես նաև մեծ վնաս է հասցնում նրանց հոգեկան առողջությանը:

Մոտ 530,000 մարդ պատսպարվել է Գազայի հարավում գտնվող UNRWA-ի 92 կայաններում, որտեղ ապաստարանները գերազանցում են իրենց հնարավորությունները և չեն կարողանում տեղավորել նոր ժամանածներին: Բազմաթիվ տեղահանվածներ քնում են փողոցներում։

Մոտ 160,000 մարդ տեղավորված է UNRWA-ի հաստատություններում Գազա քաղաքում և հյուսիսային հատվածում, սակայն գործակալությունը ասում է, որ այլևս չի կարող նրանց ծառայություններ մատուցել, քանի որ ճշգրիտ տեղեկատվություն չունի մարդկանց կարիքների և պայմանների մասին:

  • Կիսվել: