երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
ԱՄՆ նախարարն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը

ԱՄՆ նախարարն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալլին ժամանել է Բաքու, որտեղ նոյեմբերի 22-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մալլին ընդգծել է «Տրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարօրության համար» (TRIPP) նախագծի կարևորությունը։ Նա նշել է, որ դրա լիարժեք իրականացումը աջակցություն կհանդիսանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական և առևտրային կապերի ամրապնդմանը։

ԱՄՆ նախարարն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: