Եվրոպան, հրաժարվելով ռուսական գազից, իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին. Պեսկով
Եվրոպայի երկրները, հրաժարվելով ռուսական էներգառեսուրսներից, այժմ իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին, չէ՞ որ նախկինում նրանց հարստության հիմքում հենց ՌԴ-ից էներգակիրների մատակարարումներն էին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայի տնտեսության բարգավաճումը և մրցունակությունը մեծապես հիմնված էին Ռուսաստանից ստացվող էժան էներգառեսուրսների և էժան խողովակաշարային գազի վրա։
«Այժմ նրանք ինքն իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին։ Հեռատե՞ս է դա արդյոք․ միանշանակ՝ ոչ», - նշել է Պեսկովը։



