հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սարի Մուլտալայի հետ։

 ՀՀ ՇՄ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հանդիպումից՝ ընդգծելով, որ անդրադարձել են COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումներ ընդունելու համար։

«Քննարկել ենք նաև բնապահպանության ոլորտում հայ-ֆիննական համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։ 

 

  • Կիսվել: